Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար
05.05.2014 | 13:30

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2014-2015թթ. նոր ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ): Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունը դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։ Տե՜ս http://www.aefweb.org/scholarships/?page_id=909

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել կայքից, և 2014 մայիսի 12-ից մինչև հունիսի 13-ը (10:00-ից մինչև 13:00-ը ) կամ ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ ( Մաշտոցի 13, Դերասանիտուն) կամ օն-լայն ուղարկել aefscholarships@gmail.com հասցեին:

Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 10:00-ից մինչև 13:00-ը (374 10) 53-14-85 (զանգեն միայն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ և ոչ թե ծնողները ) կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով:

Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտյան 10:00-իցմինչև 13:00-ը :

Դիտվել է՝ 4797

Մեկնաբանություններ